Լուրեր
Խորհրդարանում քննարկվել է թանգարանների ոլորտը համակարգող օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովի հունվարի 15-ի լիագումար նիստում քննարկվել է «Թանգարանների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության

ՀՀ վարչապետը և Ժաննա Անդրեասյանը ավագ դպրոցում հետևել են աշակերտների հետազոտական աշխատանքի պաշտպանությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 15-ին ներկա են եղել կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը: Կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանում սովորողի հետազոտական նախագիծը որոշված է հանրակրթության պետական չափորոշիչով, հեղինակային կրթական

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ամփոփել է 2023 թվականը

Հունվարի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից կազմակերպվող ամենամյա ամփոփիչ հաշվետվությունը, որի ընթացքում նաև մրցանակաբաշխություն է կայացել: Հանդիպումը կայացել է ՀՊՏՀ Տեմպուսի սրահում: Ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զանգվածային

Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը. Սերգեյ Փարաջանով 100

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ 2024 թվականի հունվարի 19-ին և 20-ին, Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում կկայանա ֆրանսիացի անվանի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը» պարային

Մրցույթ՝ «Եղիցի լույս. Սևակ-100»

Այս տարի լրանում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի

«Ինքնության դարբնոց». ներառական կրթական ծրագիրն իրականացվել է Երևանում, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ն արդեն երեք տարի է իրականացնում է «Ինքնության դարբնոց» ծրագիրը: Այն կրում է շարունակական բնույթ և 2024 գարնանը կտրվի ծրագրի մեկնարկը: «Ինքնության դարբնոց» ծրագրի շրջանակում

Թիմային ոսկե և բրոնզե մեդալներ՝ հրաձգության Գրան Պրիից

Սլովենիայի Ռուսե քաղաքում կայացած Գրան Պրիում հաջող են հանդես եկել և թիմային մեդալներ են նվաճել հայ հրաձիգները: 10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում Հայաստանը ներկայացված է եղել երկու զույգով: Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյան զույգը եզրափակչում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչներին

Հայաստանը չեմպիոն և փոխչեմպիոն ունի ISSF Grand Prix 2024-ում

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Ռուսե քաղաքում ընթացող ISSF Grand Prix 2024-ի մրցումային առաջին օրը: 10մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով 2-րդ հորիզոնականով դուրս է եկել եզրափակիչ,

Առաջարկների հավաքագրում Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով

ՀՀ կրթության, գիտության և մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ստեղծված՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ: Հոբելյանական միջոցառումների առաջարկները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել