Լուրեր
Լյովա Գևորգյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, Մանվել Խնձրցյանը՝ բրոնզե

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 2 մեդալ է նվաճել Ուֆայում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: 125 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Լյովա Գևորգյանը, որը եզրափակիչ գոտեմարտում պարտվել է իրանցի Ալի Մոհամադեբրաբիմ Աքբարփուրքորդուն՝ 4:4: Մինչև

ՆԱԽԱԳԻԾ. Բարձր նվաճում ունեցող մարզիկների անվանական թոշակներն ու պատվովճարները կավելանան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով առաջարկում է ավելացնել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին տրվող միանվագ գումարի, անվանական թոշակների և պատվովճարների չափերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականին

32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած մարզիկներին և մարզիչներին այսօր հյուրընկալել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի

ԱՊՀ երկրների առաջին խաղերին Հայաստանը կներկայացնի 55 մարզիկ

Սեպտեմբերի 4-11-ը Կազանում կայանալու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը: Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից շուրջ 1500 մարզիկ մեդալների 184 հավաքածուի համար պայքարելու է 16 մարզաձևում: Մարզիկների տարիքը չպետք է գերազանցի 23-ը

Հայտնի են ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը

Օգոստոսի 16-22-ը Ուֆայում (Ռուսաստանի Դաշնություն) կայանալու է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու է 52 երկրի շուրջ 500 մարզիկ: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնելու է 17 ըմբիշ՝ 7 ազատոճային և 10 հունահռոմեական: Հայաստանի

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության առաջատարների թվում է: Կայացած 3 տուրում Դանիելյանը տոնել է 3 հաղթանակ և 4 շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Առաջատարներին հաջորդում է 2,5 միավոր վաստակած

Հայաստանը 7 ներկայացուցիչ ունի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Ռումինիայի Յասի քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում է 29 երկրի 117 շախմատիստ։ Հայաստանն առաջնությունում ունի 7 ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա

Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ

Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի 17 մարզիկներից 4-ը վերադարձան մեդալներով: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեցին արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ:

Ասպիրանտներն ու հայցորդները կստանան աջակցություն․ երկարաձգվել է հայտերի ընդունման ժամկետը

Պետությունը կաջակցի հետազոտություններ ներկայացրած ասպիրանտներին և հայցորդներին։ Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն մարտի 30-ին հայտարարել էր «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթը, որի հայտերի ընդունման ժամկետը կրկին