Լուրեր
Ամփոփվել են արտերկրի գիտնականների ինտեգրմանն ուղղված մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. հոկտեմբերի 25-ի N 2213-Ա/2 հրամանով ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023/2» մրցույթի արդյունքները: Մրցույթին ներկայացված 6 հայտերից ֆինանսավորման է երաշխավորվել մեկ

Քննարկվել են հայ-նիդերլանդական համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու փոխդեսպան Կիվեն Կոուվենարը:

Լրագրողների հավատարմագրում՝ սամբոյի աշխարհի առաջնության լուսաբանման նպատակով

Սամբոյի միջազգային ֆեդերացիան և Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սկսում են ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրում նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնության լուսաբանման նպատակով։ Հավատարմագրման համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և լրացնել տվյալները՝ անգլերենով: Տվյալները

Հայտնի են «PostDoc - 2023/2» մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ հոկտեմբերի 25-ի N 2212-Ա/2 հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023/2» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 4-ին

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով նոյեմբերի 4-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարին կմասնակցեն ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել: 72 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը 9:0 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլխան Նուրլանբեկովի

Հանդիպում վիրահայ երիտասարդների հետ՝ համահայկական ճանաչողական այցի շրջանակում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է վիրահայ 25 երիտասարդների հետ, որոնց համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվել է համահայկական քառօրյա ճանաչողական այց Հայաստանի պատմական, մշակութային և հոգևոր վայրեր: Այցի նպատակն է հայկական արժեքների ճանաչողության միջոցով վիրահայ երիտասարդներին Հայաստանն

Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնություն. պայքարը սկսում են հունահռոմեականները

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մրցումային առաջին օրը Հայաստանը կունենա հինգ ներկայացուցիչ։ Հայ 4 ըմբիշներ պայքարը կսկսեն որակավորման փուլից: Սահակ Հովհաննիսյանը (67 կգ)

Ֆրանսիայի մշակույթի նախարարը Հայաստանում է. պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Հոկտեմբերի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանում է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի ԱԺ բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, պատգամավոր Անն Ժընըտեն, Եվրախորհրդարանի պատգամավոր Լորանս Ֆարան, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը, Լուվրի թանգարանի