Լուրեր
Նոր թատերական ներկայացում՝ ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագրի շրջանակում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Դիզակ ԱՐՏ» մշակութային ՀԿ-ն ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագրի շրջանակում նախաձեռնել է «Արա պա ստի պեն կինի՞» թատերական ներկայացումը: Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին,

Գրանցվում են Գեղարքունիքի մարզի խաղերը 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Հենք» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Լիճք, Ծակքար, Վարսեր, Գեղամավան համայնքներում իրականացվում է «Ավանդական խաղերի գրառումներ Գեղարքունիքի մարզում» ծրագիրը:

Ավարտվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի հետ կապված բողոքի ուսումնասիրությունը

ՀՀ «Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կապակցությամբ ստացված բանավոր բողոքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանոնակարգով սահմանափակված է միայն պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությունը, որոնց անունները ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում, կամ որոնք վերջին 5 տարիներին մասնակցել են

Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 16-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի մշակման և տպագրման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է մինչև սեպտեմբերի 16-ը: Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝ -

Նախարարի տեղակալը ներկա է եղել «Ճախրուկ» միջազգային 4-րդ ներառական փառատոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Գոշ գյուղում ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 4-րդ ներառական փառատոնին: Այս տարի «Ճախրուկ» ներառական փառատոնին ընդգրված էր

Արագածոտնի մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

Արագածոտնի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում ամռանը իրականացվել է 24 միջոցառում, որոնք ունեցել են ավելի քան 353 մասնակից: Ամռան ամիսներին գրանցվել է 311 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 9987: Մարզային գրադարանում իրականացվել են

Այցեր հանրապետության մի շարք  նորակառույց դպրոցներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են եղել հանրապետության մի շարք նորակառույց դպրոցների բացման արարողությանը: Նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով նրանք շնորհավորել

Շնորհավորանքի հանդիսավոր արարողություն առաջին դասարան հաճախող երեխաների համար

Գիտելիքի և դպրության օրվա շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը մասնակցել են շուրջ 500 երեխաներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններից. նրանց համար

Նախարարի տեղակալը կոչ է արել ակտիվ մասնակցել մշակութային կրթության տարվան

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոց, որտեղ մասնակցել է ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը: Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին՝ տեղեկացնելով, որ այս տարին նախարարությունը հայտարարել է՝