Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը, որին 184 երկրի ավելի քան 4000 մարզիկ է մասնակցել։ Ժամանակակից օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել մարզադաշտից դուրս՝ Փարիզի կենտրոնում։
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 241 մլն 520 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի կրթական և մարզական որոշ հաստատությունների ու ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների կատարմանը, նախագծանախահաշվային
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայկական ֆուտբոլում ունեցած նշանակալի ավանդի համար խրախուսվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով: Պարգևը նախկին դարպասապահին է հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ռոման Բերեզովսկին օգոստոսի 5-ին տոնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հոկտեմբերի 11-13-ը կանցկացնի «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան 21-րդ դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 7-րդ կրթական գիտաժողովը: Կրթական գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հանրակրթական և բուհական ոլորտներում բնական գիտությունների, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, տեխնոլոգիաների հանրամատչելիացման և
Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքում, որի արդյունքում մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու նպատակով տրամադրվել է 30680,0 հազար դրամ: Նշենք, որ արդեն մի քանի տարի է՝ հանրակրթական դպրոցների օլիմպիադաների մասնակից
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին սարքեր (սարքավորումներ) նվիրաբերելու և բաշխման ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծին։ Այսպիսով՝ բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին են նվիրաբերվում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Հայկ Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Հորդանանում ավարտված Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում: Ավանեսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:4 հաշվով առավելության է հասել Պուերտո Ռիկոյի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում
«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնի այս տարվա վերջին կանգառը Եղեգնաձորն էր։ Վայոց ձորի արտադրողները «Ֆեստիվառի» տաղավարներում ներկայացրել են իրենց ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև անցկացրել են խեցեգործության և ծղոտագործության վարպետաց դասեր։ Տեղական արտադրանքի տոնավաճառին ծանոթացել են ԿԳՄՍ