Լուրեր
Արթուր Բազեյանը՝ Եվրոպայի Մ22 առաջնության չեմպիոն և լավագույն բռնցքամարտիկ

Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Ռոզետո դելյի Աբրուցի քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում: Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սանն անգերազանցելի է եղել 56 կգ քաշային կարգում`

Քննարկվել են ՀՀ-ում պղնձի արտադրության կարևորության հարցերը

Գիտությունների ազգային ակադեմիայում օրերս քննարկվել է ՀՀ-ում պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված համալիր մոտեցումը: Այն առաջարկել է ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը: Քննարկումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը: Քննարկմանը մասնակցել

Ավելի քան 71 մլն դրամ՝ Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման համար

Հայաստանը կունենա Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղով մարզադաշտ: Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով

«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը

Առավոտ կանուխ վերկացից մինչև կրակային պատրաստություն, ռազմարվեստի պատմության ուսուցումից մինչև վրանային պայմաններում գործնական հմտությունների ձեռքբերում. առաջիկա օրերն աշակերտները կանցկացնեն զինվորական առօրյային և կարգուկանոնին համապատասխան: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները գործնական ճանապարհով ամրապնդելու և

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի 32 ներկայացուցչի

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով մարզաշխարհի ավելի քան 30 ներկայացուցիչ արժանացել է «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչման՝ համաձայն ՀՀ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների:

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցումներում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի առաջատար ձյուդոիստ, 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի (73 կգ քաշային կարգ) ուղեգիրը: Ֆերդինանդ

Մեկնարկում է «Թումո լաբեր» կրթական ծրագիրը

ԵՄ Թումո համալիրի «Թումո լաբեր» կրթական ծրագիրը տեղական ու միջազգային հեղինակություն ունեցող ՏՏ ընկերությունների` Krisp-ի, GIZ-ի, VXSoft-ի, SpaceChain-ի և OQNI-ի հետ սկսում է միանգամից յոթ նախագիծ մեքենայական ուսուցման, արհեստական բանականության, եռաչափ մոդելավորման ու բլոկչեյն ոլորտներում և թողարկում

Հայ աթլետները 9-րդն են Եվրոպայի թիմային առաջնությունում

Լիմասոլում (Կիպրոս) ավարտվել է Եվրոպայի աթլետիկայի թիմային առաջնությունը, որի երրորդ խմբի մրցաշարին մասնակցել են հայ մարզիկները: Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատարներից Լևոն Աղասյանը, որը վերջերս նվաճել է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր, լավագույնն է եղել