Լուրեր
Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

2020 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների Երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը,

Լուծման միակ ընդունելի և ճիշտ տարբերակն Արցախի անկախության միջազգային ճանաչումն է. «STARMUS» փառատոնի հիմնադիր Գ.Իսրայելյան

«STARMUS» փառատոնի հիմնադիր, Կանարյան ինստիտուտի աստղաֆիզիկոս, հայազգի Գարիկ Իսրայելյանն իսպանական հայտնի RTVC հեռուստաընկերության «Atlántico Noticias» հաղորդման ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ https://www.youtube.com/watch?v=aTliTbDI8qw&feature=youtu.be&t=1610&fbclid=IwAR1nG5eDx-Cte1ZyJAeU7LuVPIJFts27vI3BPD0fY_5_sKOWde6NTyR58dM «Առաջին անգամ է, որ հարցազրույց եմ տալիս ոչ թե աստղագիտության կամ սև խոռոչների, այլ ավելի զգայուն ու

Արցախի գրատպությունը 

Հայկական գրատպությունն ավելի քան 500 տարվա պատմություն ունի։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն

Վերականգնվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը

ԿԳՄՍ նախարարության պատվերով վերականգնվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը: Այն վերականգնում է հեղինակի քանդակագործ որդին՝ Աշոտ Բաղդասարյանը: Քանդակը կտեղադրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում: Սարգիս Բաղդասարյանը կերտել է դյուցազնական կերպարներ, ստեղծել է հերոսական, ռոմանտիկ, պաթոսով

Թիկունքը` մշակույթ. Թանգարանները հանուն արցախցի երեխաների

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները, այդ թվում` թանգարանները, պարբերաբար հյուրընկալում են իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին և նրանց

 Արցախի գանձերը. Շուշիի թատերական կյանքը

Շուշիում առաջին թատերական ներկայացումները բեմադրվել են դեռևս 1840-ական թվականներին՝ հայրենի քաղաք վերադարձած ուսանողների շնորհիվ, որոնք ստանձնել են թե' արական, և թե' իգական դերերը: 1882 թ. հյուրախաղերով Շուշի այցելած Պոլսահայ մեծանուն արտիստ Պետրոս Ադամյանը մեծ աշխուժություն է բերել քաղաք:

Արցախի գանձերը. ոչ նյութական ժառանգություն՝ բանահյուսություն  

Եվրոպական առաջավոր երկրներում 19-րդ դարի սկզբից նկատվող ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրության աճն Արցախում արտահայտվել է բանահյուսական հնագույն նյութերի գրառմամբ: Ոչ նյութական մշակութային ժառանգության բացառիկ նմուշներից է 1889 թ. Շուշիում հրատարակված Մանուկ Աբեղյանի գրի առած հայոց ազգային վեպի՝ էպոսի

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի թիրախավորումը

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Արցախի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարում մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացում: Որպես Ղազանչեցոց եկեղեցական համալիր հայտնի տաճարը կառուցվել է 19-րդ դարում, ապա վերակառուցվել 1990-ականներին՝

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2020թ. հոկտեմբերի 5-ի հայտարարությանը համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի