Լուրեր
Երևանում ավարտվել է Եվրոպայի վոլեյբոլի Մ16 տարեկանների առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ն անցկացվել է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը, որին 16 երկրի շուրջ 500 մարզիկ է մասնակցել: Եվրոպայի Մ16 առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Իտալիայի

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն

Բուհ է ընդունվել 10970 դիմորդ․ թափուր տեղերը նվազել են շուրջ 5 անգամ

Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հասատատությունների 2025/26 ուսումնական տարվա առկա համակարգով ընդունելության արդյունքները: ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքներով 2025 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 16011 դիմորդ, ինչը 1769-ով ավելի է 2024 թվականի

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակցության հայտերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2025 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակցության հայտերի ընդունման մասին: Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական

Կայացել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը և որակավորման չափանիշները մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ կողմից նախապես հայտարարված հրավերին արձագանքել և

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը՝ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը երկամարտի 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Տղաների թիմը լավագույնն է ճանաչվել՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի արդյունքում: Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են Գրիգոր

Արծաթե մեդալ «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայից

Հայաստանի ներկայացուցիչ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել են 47 երկրների 179 աշակերտներ.