Լուրեր
Հրատարակվել է «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» պատկերագիրք-ուսումնասիրությունը

ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտը ՌԴ Ռուսական ազգագրության թանգարանի հետ հրատարակել է «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» ռուսերեն, անգլերեն պատկերագիրք-ուսումնասիրությունը: Այն հրատարակվել է 2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության

Կարեն Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) ղեկավարներին, որոնք ապրիլին կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ժամանել են Հայաստան՝ ենթակառուցվածքներին և կազմակերպչական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել

Օտարերկրյա ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ՝ մասնակցելու «Օպերային երգիչների դասընթացին»

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը «Լա Սկալա» թատրոնի կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի հետ համատեղ 2023-2025 թթ.-ին օտարերկրյա ուսանողներին կտրամադրի առավելագույնը 10 կրթաթոշակ՝ «Օպերային երգիչների դասընթացին» մասնակցելու համար։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 19-ն է: Կրթաթոշակային

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Դոհայում ընթացող առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում դուրս է եկել եզրափակիչ: Հենացատկի որակավորման փուլում նա վաստակել է 14,733 միավոր ու երկրորդ տեղով անցել եզրափակիչ: Օրեր առաջ

«Վստահ եմ՝ նվագախումբը շարունակելու է մնալ կամերային երաժշտության տարածման առաջատարը». ՀՊԿՆ-ն նշում է 60-ամյակը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը նշում է հիմնադրման 60-ամյակը: Այս կապակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հոբելյանական գալա համերգ, որին ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը

Հայաստանի 13 շախմատիստներ կմասնակցեն Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում այսօր մեկնարկելիք Եվրոպայի անհատական առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Ռոբերտ

Յակոբսոնի անվան բալետի թատրոնն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը մարտի 3-ին և 4-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացումը (դիրիժոր՝ Իգոր Վլադիմիրովիչ Տոմաշևսկի): Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան

ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհուրդը հաստատել է մի շարք հուշարձանների վերականգնման ու բարեկարգման էսքիզային նախագծերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը: Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագիծ, որից 5-ն արժանացել է հավանության: Քննարկված և հաստատված էսքիզային նախագծերի թվում են

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը եզրափակչում են

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում դուրս են եկել եզրափակիչ: Օղակների վարժության որակավորման փուլում Ավետիսյանը 14,766 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը