Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը «Լա Սկալա» թատրոնի կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի հետ համատեղ 2023-2025 թթ.-ին օտարերկրյա ուսանողներին կտրամադրի առավելագույնը 10 կրթաթոշակ՝ «Օպերային երգիչների դասընթացին» մասնակցելու համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 19-ն է:

Կրթաթոշակային ծրագրի և հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասն տեղեկեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութից և «Լա Սկալա» քնարական օպերայի ակադեմիայի կայքում հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3SLkBbo;