Լուրեր
Կառավարությունը լրացուցիչ ֆինանսավորում  է հատկացրել 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային

ՀՀ կառավարությունը հունիսի 8-ի նիստում հավանության է արժանացրել ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի հաստատված բյուջեն 358 մլն 353 հազար դրամով ավելացնելու որոշման նախագիծը՝ ՀՀ 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար տրամադրելու նպատակով: Գումարը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային

Համերգ՝ նվիրված Ազատ Ղարիբյանի և Թերեզա Գրիգորյանի 100-ամյակներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգային երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ազատ Ղարիբյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Թերեզա Գրիգորյանի ծննդյան

ԻԻՀ-ում անցկացվող միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում 2024 թ. հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունենալու «Թարգմանության, օտար լեզուների, լեզվաբանության և գրականության ընթացիկ խնդիրների քննություն» խորագրով միջազգային հեղինակավոր 9-րդ գիտաժողովը: Գիտաժողովին ներկայացված բոլոր զեկույցները հրատարակվելու են հոդվածների ժողովածուում: Գիտաժողովին

Ամփոփվել է անիմացիոն ֆիլմերի պաստառների պատրաստման համահայկական մրցույթ-փառատոնի 1-ին փուլը

Այս տարի լրանում է Հայկական անիմացիայի 85-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Համահայկական ամենամյա մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակում անցկացվում է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։ Ըստ առաջին փուլի

Համագործակցության հուշագիր՝ թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով սպորտը զարգացնելու նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ՍոուլՄի» ՏՏ կազմակերպության միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով սպորտը զարգացնելու նպատակով: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և «ՍոուլՄի» ՏՏ կազմակերպության հիմնադիր տնօրեն

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Արամ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի հանդիսավոր բացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա են եղել Արամ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի

«Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ Հայաստանը շատ ավելի մեծ է, քան նրա աշխարհագրական սահմաններն են». Արա Խզմալյան

Հունիսի 6-ին լրանում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Մամուլի ասուլիսով այսօր ազդարարվել է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի մեկնարկը։ Այս տարի մրցույթն անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։ Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Արամ Խաչատրյան»

Այսօր հանճարեղ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակն է. խնկարկում հիշատակին

Օրը խաչատրյանական է. այսօր լրանում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Այս կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մասնակցել են Արամ Խաչատրյանի հիշատակի խնկարկման արարողությանը

Հայտնի են վոլեյբոլի Մ14 տարեկան տղաների և աղջիկների առաջնության հաղթողները

Աշտարակ քաղաքի «Սևան» մարզական ընկերության մարզադահլիճում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օրերս կայացել է վոլեյբոլի Մ14 տարեկան տղաների և աղջիկների 2023 թվականի ՀՀ առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են տղաների 13 և աղջիկների 9 թիմեր. քառօրյա պայքարում թիմերը հանդես են եկել ենթախմբերում,