Լուրեր
Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնություն. պայքարը սկսում են հունահռոմեականները

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մրցումային առաջին օրը Հայաստանը կունենա հինգ ներկայացուցիչ։ Հայ 4 ըմբիշներ պայքարը կսկսեն որակավորման փուլից: Սահակ Հովհաննիսյանը (67 կգ)

«Շնորհակալություն երիտասարդ սերնդին»․ Ֆրանսիայի մշակույթի նախարարը գրառում է կատարել Կինոյի տանը

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ, Կինոյի տանը հանդիպել է ֆրանկոֆոն ֆիլմերի սիրահար հայ ուսանողների, երիտասարդ ռեժիսորների և կինոոլորտի այլ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Երևանի թատրոնի և կինոյի

Ֆրանսիայի մշակույթի նախարարը հանդիպել է հայաստանյան մշակութային ժառանգության ոլորտի կազմակերպությունների ղեկավարների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը հոկտեմբերի 26-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի «Արխիվի» սրահում հանդիպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մշակութային ժառանգության ոլորտի

Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության հարցը Ֆրանսիայի հետ քննարկման հիմնական թեման է. Ժաննա Անդրեասյան

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի երկօրյա պաշտոնական այցի շրջանակում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում այսօր կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար

Ֆրանսիան կօժանդակի ԼՂ մշակութային ժառանգության պահպանման հարցում. Հայաստանի և Ֆրանսիայի նախարարների պաշտոնական հանդիպումը

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի շրջանակում Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՖՀ մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի պաշտոնական հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ

«Ժառանգություն կերտողները»․ մեկնարկում է համաեվրոպական ստեղծագործական մանկապատանեկան մրցույթը

Հայաստանը 2024 թ․ նախատեսում է միանալ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթին։ Համաեվրոպական ծրագրի շրջանակում Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Ժառանգություն կերտողները» ստեղծագործական մանկապատանեկան մրցույթ: Ստեղծագործական մանկապատանեկան մրցույթն անցկացվում է հետևյալ ժանրերում․ 1․

Ֆրանսիայի մշակույթի նախարարը Հայաստանում է. պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Հոկտեմբերի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանում է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի ԱԺ բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, պատգամավոր Անն Ժընըտեն, Եվրախորհրդարանի պատգամավոր Լորանս Ֆարան, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը, Լուվրի թանգարանի

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Մանվել Խնձրցյանը՝ արծաթե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում զիջելով Նաչին Մոնգուշին (UWW)։ 2022 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը Մ23 տարեկանների ԱԱ-ում պայքարը սկսել է

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասի գլխավորած պատվիրակությանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել հայ-լիտվական հարաբերությունների զարգացումը, մասնավորապես մշակույթի ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել