Լուրեր
Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ֆրանսիայի նախագահին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Էմանուել

Կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությունը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությունը (#EPCArmenia)։ Արարողությունը մեկնարկել է մշակութային ծրագրով. ներկայացվել է ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլև մեր ժամանակակից արվեստը, ստեղծարար մշակութային միտքը և նորարար տեխնոլոգիաները։

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, տեղական ինքնակառավարման մարմինների

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աղվերանում այսօր հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Խարույկի

Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը։ Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարի չորրորդ քառորդում, վերականգնվել է Կառավարության որոշմամբ և

ՄԺԾԾ և 2027 թ. պետական բյուջեի նախագծերի քննարկում. բարձրագույն կրթության և գիտության ոլորտ

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ նվիրված ՀՀ 2027-2029թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և ՀՀ 2027 թ. պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտին: Քննարկմանը մասնակցում էին ակադեմիական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկացուցիչներ։

Հոբելյանական միջոցառում Երևանի թիվ 6 ուսումնարանում. նախկին ուսանողներն արդեն գործընկերներ են

Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանը նշում է հիմնադրման 50-ամյակը։ Հոբելյանի առթիվ ուսումնական հաստատությունում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, Մասնագիտական կրթության և

«Tour of Armenia» հեծանվավազքի անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար

«Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոն

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնը։ Ծրագիրը նախատեսված է 10–17 տարեկան երիտասարդ երաժիշտների համար, որոնք սովորում են մարզում գործող երաժշտական և արվեստի դպրոցներում, ինչպես նաև քոլեջներում՝ լարային, փողային և ակադեմիական երգեցողության բաժիններում։