
2023 թվականի հոկտեմբերի 1-6-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունենալու «Եվրոպայի ուրախություն» խորագրով Եվրոպայի երեխաների միջազգային 54-րդ հավաքը: Միջոցառմանը մասնակցության հայտ կարող են ներկայացնել ազգային ու միջազգային մրցույթներում, փառատոններում լավագույն արդյունքներ ունեցող արվեստի դպրոցները, մշակութային կենտրոնները, ստուդիաները, ակումբները: