Լուրեր
Հայաստանն առաջին անգամ «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հաղթողների թվում է

«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ որպես «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագիրը կրող համաեվրոպական միջոցառումների ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկը։ «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի նպատակը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակցող կազմակերպություններին և

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Լոռու մարզ՝ վտանգված հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով: Աշխատակիցներն առաջինն այցելել են Հարավկովկասյան երկաթուղու Սանահինի կայարան: Կայարանի շենքը և դրան կից դեպոն (կայանը) առաջիններից է Հայաստանում.

«Երիտասարդության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքներին մասնակցելու հրավեր

Հաշվի առնելով «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին երիտասարդության ոլորտի դերակատարների մեծ հետաքրքրվածությունը և մասնակցելու պատրաստակամությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է օրենքի նախագծի մշակման աշխատանքներին մասնակցելու հրավերի դիմում-հայտերի ընդունումը: Աշխատանքային

Շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակ» թեմայով փոստային բացիկը

Շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկ: Փոստային բացիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը,

«Վստահ եմ՝ այստեղ հրաշալի գաղափարներ են ծնվելու». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Իջևանի երիտասարդական կենտրոնի բացմանը

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն՝ մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման համար երիտասարդական միջավայրի ձևավորման նպատակով: Նմանօրինակ 25 կենտրոնների շարքում առաջինն Իջևանի երիտասարդական կենտրոնն է, որի բացման

Ժաննա Անդրեասյանը Մատենադարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանին: Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարող Կարեն Մաթևոսյանին՝

ԹԱՅԵՔՍ փորձագիտական առաքելություն՝ ուղղված ՀՀ թանգարանների բնագավառի օրենսդրական դաշտի կարգավորմանը

Հուլիսի 17-18-ը Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ (TAIEX) տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի շրջանակում կայացել է առցանց քննարկում։ Այն նպատակաուղղված էր Հայաստանի Հանրապետության թանգարանների բնագավառի օրենսդրական դաշտի կարգավորմանը, եվրոպական լավագույն փորձի փոխանակմանը

«Չպատմված պատմություններ». սերունդների կապը երիտասարդների միջոցով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Չպատմված պատմություններ» ծրագիրն ամփոփվել է երեխաների նկարչական ցուցահանդեսով: Ծրագիրն իրականացվել է ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրի ընթացքում