Հաշվի առնելով «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին երիտասարդության ոլորտի դերակատարների մեծ հետաքրքրվածությունը և մասնակցելու պատրաստակամությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է օրենքի նախագծի մշակման աշխատանքներին մասնակցելու հրավերի դիմում-հայտերի ընդունումը:

Աշխատանքային խումբը կազմվում է պետական հատվածը ներկայացնող անդամներից, քաղաքացիական հասարակության կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Պետական հատվածը ներկայացող ներկայացուցիչների թեկնածություններն առաջադրում է համապատասխան գերատեսչության ղեկավարը:

Աշխատանքային խումբն ունենալու է նաև հինգ ենթախումբ, որոնք համակարգելու է աշխատանքային խմբի անդամներից մեկը՝ ըստ ոլորտային դերակատարման համապատասխանության:

Ենթախմբերում իրականացվող աշխատանքների արդյունքներն ու առաջարկները համակարգողների կողմից կներկայացվեն ընդհանուր աշխատանքային խմբի նիստերի և հանդիպումների ժամանակ:

Ո՞վ կարող է միանալ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին.

  • երիտասարդության ոլորտի հետազոտողներ,
  • երիտասարդության ոլորտի փորձագետներ,
  • երիտասարդական աշխատողներ,
  • երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ,
  • երիտասարդական ոլորտի դասավանդողներ և դասընթացավարներ:

Օրենքի նախագծի մշակման աշխատանքների տևողություն.

Օրենքի նախագծի մշակման աշխատանքները մեկնարկելու են աշխատանքային խմբի ձևավորման պահից և ավարտվելու են մինչև 2024 թվականի ապրիլ ամսվա 3-րդ տասնօրյակ:

Օրենքի նախագծի մշակման նպատակով կարող են լինել արտագնա հանդիպում քննարկումներ՝ 1-2 օր տևողությամբ (արտագնա հանդիպումների կազմակերպման բոլոր ծախսերն իրականացվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և նախարարության գործընկեր կազմակերպությունների կողմից):

Աշխատանքային խմբում ներգրավված ցանկացած ներկայացուցիչ՝ կախված երիտասարդության ոլորտում ունեցած փորձառությունից, ունենալու է իր հստակ դերակատարումը օրենքի նախագծի մշակման աշխատանքներում: Աշխատանքային խմբում ներգրավվելուց հետո ներկայացուցչի մասնակցությունը օրենքի նախագծի մշակման աշխատանքներին խիստ պարտադիր է:

Ինչպե՞ս կարող եք միանալ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին.

Աշխատանքային խմբի անդամների ընտրությունն իրականացվելու է՝ հաշվի առնելով երիտասարդության ոլորտում ունեցած փորձառությունը:

Օրենքի նախագծի մշակման աշխատանքներին միանալ ցանկացողները պետք է մինչև 2023 թվականի հուլիսի 29-ը լրացնեն իրենց մասնակցության հայտերը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/z74VedTnAj7Kbita7: