Լուրեր
Դահուկորդները մեդալներ են նվաճել Զարգացող երկրների գավաթի խաղարկությունում

Հայ դահուկորդները երկու մեդալ են նվաճել Սերբիայի Զլատիբոր քաղաքում կայացած զարգացող երկրների գավաթի խաղարկությունում: Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի անդամ Թադևոս Պողոսյանը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում 8 պետությունների 25 մարզիկների հետ պայքարում 27 րոպե 18.8 վայրկյան արդյունքով, 78.98 վարկանիշային միավորով զբաղեցրել

Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Թախթիի գավաթի խաղարկությունում

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է Թախթիի գավաթի 40-րդ խաղարկությունը։ Ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Թեհրանում Հայաստանը ներկայացրած 16 ըմբիշից 6-ը դարձել է մեդալակիր։ 57 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Արսեն Հարությունյանը։ Նույն քաշային կարգում բրոնզե

Հայ ձյուդոիստները մասնակցում են «Դեպի ոսկին» օլիմպիական մարզումային ճամբարին

Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականը հունվարի 7-ից Ավստրիայի Միտերսիլ քաղաքում մասնակցում է «Դեպի ոսկին» օլիմպիական մարզումային ճամբարին, որին ներկայացված է 67 երկրի ավելի քան 1500 ձյուդոիստ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես

Սարգիս Հայոցյանը նշանակվել է Գիտության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թ. հունվարի 8-ի N 4-Ա որոշմամբ Աարգիս Հայոցյանը նշանակվել է ՀՀ գիտության կոմիտեի նախագահ։ Սարգիս Սամվելի Հայոցյանը ծնվել է 1984 թ. նոյեմբերի 26-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ քիմիա մասնագիտությամբ: Քիմիական գիտությունների թեկնածու է: Սարգիս

2019-ին ռոբոտաշինության «Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիաների թիվը մեկուկես անգամ ավելացել է

Հայաստանի դպրոցներում 2019 թ. ընթացքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվն ավելացել է 350-ով: ՀՀ կառավարությունը լրացուցիչ հարկային մուտքերի հաշվին նախապես հատկացված 352 մլն դրամից բացի, հավելյալ ևս 834 մլն դրամ է տրամադրել 284 նոր լաբորատորիայի ձեռքբերման նպատակով, ևս 66 լաբորատորիա դպրոցներն

ՖԻՄԱ-ն՝ ՀՎՖ գավաթի խաղարկության հաղթող

Դեկտեմբերի 23-ին ավարտվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Արմավիրում կայացած մրցաշարում հաղթել է ՖԻՄԱ-ն. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբը եզրափակիչ խաղում 3:0 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ: Երրորդ

12 միջոցառում, 225.489 մասնակից. ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է տարվա մարզական մասսայական միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել 2019 թվականին իրականացրած մարզական մասսայական միջոցառումների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Անցնող տարում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում անցկացրել է 12 մարզական