ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը:
Լիտվայում ընթացող ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցել է Չեխիայի ընտրանու հետ և 5:4 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ: Հայաստանի հավաքականի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Վլադիմիր Սանոսյանը, Արսեն Պետրոսովը
Այսօր մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 142 ավագ և թիվ 135 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոներ։ Քննական
Սիրելի՛ հայրենակիցներ, հունվարի 24-ը նշվում է որպես Կրթության միջազգային օր և այս տարի կրում է «Երիտասարդության ուժը. համաստեղծելով կրթությունը» խորագիրը: Այս խորագիրը նշանավորում է այն դերը, որն ունեն երիտասարդները կրթության ոլորտի զարգացումների և քաղաքականությունների մշակման գործընթացում: Այն նաև հիշեցնում
Երևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է թատրոնի նոր շենք, շրջայց կատարել, ծանոթացել ստեղծված պայմաններին։ Իսահակ Ներսիսյանի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է «Մեկ ձայն» ասոցիացիայի հոբելյանական համաժողովին, որն անցկացվել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցում: Միջոցառմանը ներկա են եղել նաև Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի (IOE) դեկանի տեղակալ, որակի կառավարման, կրթական ծրագրերի ու մանկավարժական նորարարության աջակցման պատասխանատու Նորբերտ Պախլերին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա
Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության խմբային փուլի առաջին խաղում Ռուբեն Նազարեթյանի սաները մրցել են Ուկրաինայի հավաքականի հետ և 2-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել: Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել Միհրան Դերմենջյանը: Խմբային փուլի հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր՝ հետևելու Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքի ընթացքին։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջայց է կատարել մարզահամալիրում, ծանոթացել մարզումային