Լուրեր
Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը: Նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆինլանդիայի գիտության և

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Այսօր «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 30-ամյակն է: Տոնի առթիվ բազմաթիվ երեխաներ հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրում: Երեխաների հետ հանդիպել և նրանց հարցերին պատասխանել են կառավարության անդամները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով երեխաներին, նշել է, որ

Հայ մարմնամարզիկները Կոտբուսում կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

Նոյեմբերի 21-24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալու է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Հայաստանը մրցաշարում ունենալու է 4 ներկայացուցիչ` Հարություն Մերդինյան (նժույգթափեր), Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան (երկուսն էլ՝ օղակներ), Արթուր Դավթյան (նժույգթափեր, հենացատկ, պտտաձող): Աշխարհի

Երկու մեդալ՝ Շարժայում կայացած կարատեի միջազգային մրցաշարից

Նոյեմբերի 15-18-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կայացել է կարատեի միջազգային մրցաշար (SHARJAH OPEN International Karate Championship): Մրցաշարում Հայաստանը ներկայացրած չորս կարատեիստներից երկուսը դարձել են մեդալակիրներ: 14-15 տարեկանների խմբում ոսկե մեդալակիր է դարձել

ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը՝ Երևանում

Նոյեմբերի 19-21-ը Երևանում տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանը, գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվը և համապատասխան պաշտոնյաներ ՄԳՏԿ անդամ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից

Վանաձորի հանդբոլի թիմը դարձել է Հայաստանի առաջնության չեմպիոն

Ավարտվել է հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Չեմպիոնի կոչման համար պայքարել է 6 թիմ՝ Ալավերդի, Վանաձոր, Գավառ քաղաքների թիմերը, «Արցախը», «Չարբախը» և «Պոլիտեխնիկը»: Առաջնությունն անցկացվել է շրջանաձև մրցակարգով: Հնգօրյա պայքարի արդյունքում չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Վանաձորի հավաքական

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր: Եթե նախկինում հանրակացարանային պետական փոխհատուցում է տրվել միայն երկկողմանի ծնողազուրկ մարզաբնակ ուսանողներին և

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

«Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցադրությունը երկարաձգվել է` հաշվի առնելով հանրային պահանջարկը: Մերիդյան էքսպո-կենտրոնում նոյեմբերի 1-ին բացված ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ, նախապես պլանավորված նոյեմբերի 11-ի փոխարեն: Մերիդյան էքսպո-կենտրոնում այսօր Մարտիրոս Սարյանի արվեստին նվիրված վարպետության դաս է կազմակերպվել,