Լուրեր
Արծաթե մեդալ՝ քիմիայի Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմն արծաթե մեդալ է նվաճել քիմիայի Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է մայիսի 5-13-ը Բրազիլիայի Բելու-Օրիզոնտի քաղաքում: Օլիմպիադային, որն անցկացվել է 3 փուլով՝ 2 տեսական և 1 փորձնական, մասնակցել է 40

Համագործակցության նոր ուղիներ․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության գործադիր տնօրեն Դոնա Քոլինզին: Ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացման համերգի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա են

ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է կարատեի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին է մոտենում կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել

Երևանում մեկնարկել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացման հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես տրվել է Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնության մեկնարկը: Առաջնությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Գործադիրի այսօրվա նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Մասնավորապես՝ Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2025-2026 ուստարում բնական գիտություններ բնագավառի

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին

Երևանում մայիսի 7-11-ն անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին: Հանդիպմանը ներկա են

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը

Վշտով հայտնում ենք, որ 89 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա իր երկարամյա գործունեությամբ անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման

Այց Լոռու մարզի ուսումնական հաստատություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթանալու իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետն ու պաշտոնյաներն այցելել են Վանաձորի