Լուրեր
«Մշակույթի դրական էներգիան դժվար օրերին օգնում է ապրել». Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գրան պրի» մրցանակակիր Մաշա Մնջոյանին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի, «Գրան պրի» մրցանակի դափնեկիր Մաշա Մնջոյանին, և Մանկական կատարողների 22-րդ երաժշտական մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած 11-ամյա Անահիտ Գալստյանին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ծանոթացել է Հայաստանի կինոգործիչների միության գործունեությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Հայաստանի կինոգործիչների միություն և Կինոյի տուն: Դանիել Դանիելյանը Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել ենթակառուցվածքներին: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն

Պետական աջակցությամբ վերականգնվում է Փարպիի Ծիրանավոր եկեղեցին, պեղվում է Ոսկեհատի դամբարանադաշտը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերականգնվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին: ԿԳՄՍՆ աշխատակիցները հերթական այցն են կատարել մարզ՝ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսելու, տեղում կապալառուի, տեխնիկական և հեղինակային հսկողության կազմակերպությունների

Կյանքից հեռացել է «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ սեպտեմբերի 5-ին կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանը:

Առաջին մեդալները՝ խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել սեպտեմբերի 3-ից Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած խուլերի ըմբշամարտի մեծահասակների, երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում: Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Սենիկ Սերոբյանը: 55 կգ քաշային կարգում Սերոբյանը

187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. սեպտեմբերի 4-ի N 1673-Ա/2 հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն

Կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը: Մրցույթի արդյունքում ընտրվել է 15 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար

Ցուցահանդես՝ նվիրված Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայրենական մեծ պատերազմի վետերան, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան

11 պատմամշակութային օբյեկտ հուշարձանի կարգավիճակ է ստացել

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը. մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել: Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության հինգ մարզերում գտնվող 11