Լուրեր
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 11.06.2024 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու» 14.06.2024 թ. - «Օտար լեզուներ» 18.06.2024

«Հայաստանը բաց է համագործակցության համար և կողմ է ազնիվ մարզական պայքարին»․ ԱՊՀ մարզական ֆորում Երևանում

Հայաստանում շարունակվում է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովը, որի մեկնարկը տրվել էր նախօրեին ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում։ Այսօր Երևանում անցկացվել է «Սպորտը բոլորի համար» և «Սպորտի համաշխարհային նվաճումները» խորագրով ֆորումը, որին մասնակցել են Հայաստան ժամանած ԱՊՀ

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների միավորում՝ հանուն Հայաստանի առաջընթացի» համաժողովին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ողջույնի խոսքով է հանդես եկել «ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների միավորում՝ հանուն Հայաստանի առաջընթացի» համաժողովում։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, պաշտոնատար այլ անձինք։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա

Արաքսիա Սվաջյանը բարի երթ է մաղթել թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի շրջանավարտներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը վերջին դաս միջոցառման շրջանակում ներկա է գտնվել Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ավարտական միջոցառմանը: Շնորհավորանքի խոսքում նախարարի տեղակալը հատկապես շեշտել է այն փաստը, որ ուսումնարան ավարտած

«Ուսուցիչները մանկավարժությանը վերաբերում են որպես առաքելության». Արթուր Մարտիրոսյանը վերջին դասի առիթով այցելել է ՀՊՄՀ հենակետային վարժարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ շնորհավորելու շրջանավարտներին վերջին դասի կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և բարեմաղթանքի խոսքեր հղել շրջանավարտներին. «Ամենակարևոր հմտությունը, որ ձեզ տվել

«Ընտրե՛ք պահանջված մասնագիտություններ, որոնք նաև կարևոր կլինեն մեր երկիրը հզորացնելու համար». Արաքսիա Սվաջյանը՝ շրջանավարտներին

Հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ, Երևանի թիվ 181 հիմնական դպրոցների ավարտական միջոցառումներին։ Նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց

Ամուր գրկեք ձեր ընկերներին, շնորհակալություն հայտնեք ուսուցիչներին. Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է շրջանավարտներին

Օրը տոնական է. հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտները ավանդական վերջին դաս միջոցառմամբ հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 1 ավագ, Արգինայի և Բագարանի միջնակարգ դպրոցներ: Նախարարին ուղեկցել է Արմավիրի

Դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 1-ին, 4-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի

Ուսման հրավեր՝ Մեքսիկայի բուհերում սովորելու նպատակով

Մեկնարկել է Մեքսիկայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով Մեքսիկայի կառավարության կողմից տրամադրվող գերազանցության կրթաթոշակների 2024 թվականի ծրագիրը՝ նախատեսված օտարերկրյա քաղաքացիների համար: Ծրագրի ֆինանսական և լոգիստիկ մանրամասների, ուսումնական ծրագրերի, դիմելու գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն անգլերեն և իսպաներեն լեզուներով