Հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի N 1365-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 233-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

Մարզիկներ Հովհաննես Սարգսի Հարությունյանին, Էմին Սուրենի Օհանյանին, Կարեն Սերգեյի Խատուևին, Միքայել Ղանդիլի Ղանդիլյանին և Արսեն Նիկոլայի Պետրոսովին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ի արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1581-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: