ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության մրցույթ։

Մրցույթը կազմակերպվում է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 2045-Ա/2 հրամանով հաստատված «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի կարգի» համաձայն։

Հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները կոմիտեի orgs.hesc.am համակարգով։

Կազմակերպության միևնույն գիտական ստորաբաժանման վերազինման նպատակով կարող է ներկայացվել մրցույթի մասնակցության միայն մեկ հայտ՝ մինչև 20 միլիոն դրամ արժեքով:

Կազմակերպությունից ներկայացվող մեկից ավելի հայտերի դեպքում ներկայացվում է hայտերի վարկանիշային ցանկ՝ ըստ կազմակերպության (բուհերի դեպքում՝ ըստ յուրաքանչյուր բազային ծրագրի) առաջնահերթությունների։

Հայտերի առցանց ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի սեպտեմբերի 5-ն է:

Առավել մանրամասն՝ https://tinyurl.com/mv53hp6w