Լուրեր
Մարտի 14-ը Մաթեմատիկայի միջազգային օրն էր. ամփոփվել է «ՄԱԹԵՄարդ» արշավը

Մաթեմատիկայի միջազգային օրվա կապակցությամբ ‹‹Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում›› տեղի է ունեցել «ՄԱԹԵՄարդ» արշավի ամփոփիչ միջոցառումը: «ՄԱԹԵՄարդ» արշավի նպատակն է խրախուսել պատանիների ու երիտասարդների, հատկապես աղջիկների մուտքը կրթության և կարիերայի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներություն, մաթեմատիկա) ոլորտ՝ հավատարիմ մնալով

Փոփոխություն. ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություն է կատարվել ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման չափորոշիչում և օրինակելի ծրագրում: Ըստ այդմ՝ նոր խմբագրությամբ է շարադրվել «Հանրակրթական հիմնական ծրագրեր

Ուսման հրավեր` Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանում սովորելու համար

Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը տրամադրում է միջազգային գիտական աստիճանի համար ուսանողական 5 կրթաթոշակ: Ուսումնառության տևողությունը 3 տարի է: Կրթաթոշակին կարող են դիմել լավ առաջադիմությամբ և հետազոտական փորձ ունեցող միջազգային ուսանողները: Թեկնածուները պետք է հանձնեն անգլերենի իմացությունը ստուգող

Ներկայացվել են հանրակրթության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած կրթության ոլորտային ծրագրի մշակման դրամաշնորհի շրջանակում իրականացվել են ուսումնասիրություններ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության և Ասիական զարգացման բանկի գործընկերությամբ: ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացրել է հետազոտական 6 խմբերի հավաքագրում, իսկ Ասիական զարգացման բանկը ծառայել է որպես համակարգող գործակալություն

Նախագիծ. կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը կսահմանվի 200.000 դրամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը» հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

Նախագիծ. եկամտահարկի միջոցով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից օգտվելու համար դիմումները կներկայացվեն բուհ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել եկամտահարկի միջոցով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցման կարգի և մասնագիտությունների ցանկի

Եզդիերեն դասավանդող 12 ուսուցիչների հանձնվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների ուսուցիչների խրախուսման արարողությունը ‹‹Շամս›› հայատառ այբբենարանի հրատարակման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Կրթության ու դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի դպրոցների՝ եզդիերեն

Երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին տրվող դրամաշնորհներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ՝ հետևյալ ուղղություններով. «Թրաֆիքինգի ռիսկերի մասին երիտասարդների իրազեկում», «Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի (առողջ և անվտանգ

Բաց դռների օր՝ Դոբրոլյուբովի անվան պետական լեզվաբանական համալսարանում

Նիժնի Նովգորոդի Ն․ Ա․ Դոբրոլյուբովի անվան պետական լեզվաբանական համալսարանը հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարանների սովորողների համար հայտարարում է բաց դռների օր: Միջոցառումը նախատեսված է մարտի 17-ին՝ ժամը 15:00-ին, առցանց ձևաչափով: Ցանկացողները կարող են միանալ հետևյալ հղմամբ՝