ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ՝ հետևյալ ուղղություններով.

«Թրաֆիքինգի ռիսկերի մասին երիտասարդների իրազեկում»,

«Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի (առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, անվտանգ վարքագծի պահպանումը, վնասվածքների կանխարգելումը, ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումից զերծ մնալը) խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և համանման նախաձեռնությունների խրախուսում»,

«Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը»,

«Երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացում տեղեկատվության բարձրացման, կրթական ռեսուրսների հասանելիության բարձրացման, համանման կրթական նախաձեռնությունների խրախուսման, հարթակների զարգացման (գործընթացում սոցիալական նորարարության խթանման, ինչպես, օրինակ, ֆինանսական գրագիտությունը զարգացնող առցանց խաղի մշակումը և այլն) և այլ միջոցներով, ինչպես նաև կոռուպցիայի վերաբերյալ դասընթացների կազմակերպում»,

«Երիտասարդական միջավայրի գործունեության ուղեցույցի մշակում»,

«ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության, կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված հանրային միջոցառումների կազմակերպում՝ ազգային մակարդակով՝ ներառելով հաշմանդամություն ունեցող երիտասարդներին»:

Ժամկետների և այլ մանրամասների համար անցնել վերոնշյալ ակտիվ հղումներով: