Լուրեր
Հայաստանը՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների դպրոցական սննդի միջազգային համագումարը՝ «Դպրոցական սնունդ. ընդհանուր զարգացման վեկտոր» խորագրով: Միջոցառմանը Հայաստանը ներկայացրել են ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման մրցույթի ամփոփում    

2023 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ին, «ԼՈՖԹ» կենտրոնում (հասցե՝ Երևան, Մոսկովյան փող., 3ա շենք) տեղի է ունենալու Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը: Հաղթողներին կպարգևատրեն Կրթության, գիտության, մշակույթի և

Հայտերի ընդունում՝ նախադպրոցական կրթության վերաբերյալ աշխատաժողովի մասնակցության համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին և 8-ին կազմակերպում է «Ես կարևոր եմ» աշխատաժողովը՝ որպես հանրակրթության սկզբնական օղակ կարևորելով նախադպրոցական կրթությունը: Աշխատաժողովի նպատակն է ոլորտի պատասխանատուներին հաղորդակից դարձնել տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիներին և

Կառավարությունը կարևորում է երիտասարդների ակտիվությունը. Արթուր Մարտիրոսյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կառուցելով ճկուն ապագա. երիտասարդության դերը Հայաստանի և Եվրոպայի արդի մարտահրավերներին դիմակայելու գործում» պանելային քննարկմանը: Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Հասկանալով Եվրոպան»

Վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն

«Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է». Ժաննա Անդրեասյանը ներկայացել է նորանշանակ նախագահին

ՀՀ վարչապետի որոշմամբ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը նշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լեզվի կոմիտեի նախկին նախագահ

Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը

Ամփոփվել է «Դպրոցական լավագույն մինի այգի-2023» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից:

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրենին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրեն Նանա Սկաուին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը:

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Դեկտեմբերի 1-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմային: Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ