Լուրեր
Վարչապետին է ներկայացվել ԿԳՄՍ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն

«Գիտական գործունեությունը պետք է դիտարկվի որպես պրոֆեսիոնալ և հիմնական զբաղմունք». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Հարցը զեկուցել է

Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով հատկացվել է տարածք. ՀՀ կառավարության որոշում

Կառավարության այսօրվա՝ հունվարի 4-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվել է Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և դրանք «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին փոխանցելու մասին որոշման նախագիծը։

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունվարի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական դեկտեմբերի 29-ի N 2062-Ա որոշման

Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է նորակառույց դպրոցների շենքային և գույքային պայմաններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Առաջին կանգառը եղել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի

ՀՀ կրթության տեսչական մարմինն ամփոփել է 2023 թվականի աշխատանքները

ՀՀ կրթության տեսչական մարմինը Երևանի պետական համալսարանի դահլիճում ամփոփել է 2023 թվականին կատարած աշխատանքները՝ շահագրգիռ կողմերի և գործընկերների մասնակցությամբ։ Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը Տեսչական մարմնի կառավարման խորհրդին՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Երկարաձգվել է նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման համար հասարակական տարածք ապահովելու ժամկետը

ՀՀ կառավարության դեկտեմբերի 28-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել «Կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» կարգում: Որոշման ընդունման նպատակն է լիցենզավորման կարգում նախադպրոցական հաստատությունների ուսումնական գործունեության համար հասարակական նպատակային նշանակության տարածք ունենալու

Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ցանկում ընդգրկվել են նոր դպրոցներ

ՀՀ կառավարության որոշմամբ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում ընդգրկված հաստատությունների ցանկն ավելացել է 12-ով: Գործադիրի այսօրվա նիստում ««Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված

«30 նոր դասագիրք է մտել դպրոց. բոլորի վերաբերյալ ուսումնասիրություններ են արվում». Ժաննա Անդրեասյանը պատասխանել է լրագրողների հարցերին

Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած մի շարք հարցերի: «Հայոց պատմություն 7» դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Պատասխանելով լրագրողների` նոր դասագրքերին և, մասնավորապես, «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ հարցին, Ժաննա Անդրեասյանը նշել