Լուրեր
ՀՀ կառավարությունը սահմանել է կրթական մրցանակներ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց մրցանակ: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված մրցանակները կշնորհվեն ամեն տարի: «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը» հաստատվել

Բռնցքամարտի կանանց ԱԱ․ Հայաստանի 4 ներկայացուցչից 3-ը մեկնարկել է հաղթանակով

Հայաստանի բռնցքամարտի կանանց ազգային հավաքականը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակցում է աշխարհի առաջնությանը։ Հայաստանի 4 ներկայացուցչից 3-ը հաղթանակներ են տարել մեկնարկային մենամարտերում։ Մեր մարզուհիներից առաջին հաղթանակը տարել է 70 կգ քաշային Անի Հովսեփյանը՝ վստահ առավելության հասնելով ուկրաինացի Մարիա Սաիդայայի նկատմամբ։

Հանդիպման առանցքում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնումն էր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ստեֆան Մալերիուսին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի և մեթոդական ուղեցույցի

Արթուր Մարտիրոսյան. «Վստահ եմ՝ մեր երիտասարդները կդառնան իրենց համայնքների, իրենց իրականության փոխակերպման առաջամարտիկները»

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է գտնվել «Երիտասարդական գրականագիտական մրցույթ» ծրագրի ամփոփիչ մրցանակաբաշխությանը: Մրցույթն անցկացրել է «Գրական կայարան» գրական, մշակութային

Ձյուդոիստները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի մրցաշարում

Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը՝ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, երկու մեդալ է նվաճել Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված Եվրոպայի գավաթի մրցաշարում: Հայաստանի հավաքականի կազմում 73 կգ քաշային Արսեն Ավետիսյանը դարձել է արծաթե, իսկ 66 կգ քաշային Արտյոմ Ղալաչյանը՝ բրոնզե

Քննարկվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Արթուր Մարտիրոսյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ մեկնարկող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի պատասխանատուների հետ: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` ֆորմալ կրթության միջոցով

Առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կիրականացվի երեք փուլով

Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր է այն պետական հանրակրթական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։ Առցանց հայտագրման գործընթացը 3 փուլով կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից` «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով: Առաջին փուլ Հունիսի 21-ից

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի 70-ամյակի կապակցությամբ

Հարգելի՛ պարոն Միլիտոնյան, Գրականությունը սերնդափոխություն է, մարդիկ են, որոնք «համընդհանուր տեքստ»-ին են ավելացնում իրենց տողը: Այդ սերնդափոխությունն անառարկելի էր 60-70-ականներին, երբ երևան եկան նոր ասելիքով երիտասարդներ: Նրանցից շատերը մնացին կես ճանապարհին, շատերին էլ, որոնց թվում էիք Դուք, վիճակված էր