ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դպրոցների համապարփակ անվտանգություն 2022-2030. կլիմա, COVID-19, հակամարտություն՝ կրթության և անվտանգության շարունակական վտանգների կառավարում» թեմայով առցանց վեբինարին: «GADRRRES»-ի և «Save the Children» միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված առցանց հանդիպմանը

Մայիսի 7-ից 14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի բազկամարտի հավաքականի մարզիկները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի բազկամարտի հավաքականի կազմում ՀՀ

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ երկրներից Իռլանդիայի նախագահությամբ և Ստրասբուրգի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ հունիսի 27-ին կմեկնարկի «Ժողովրդավարությունն այստեղ, ժողովրդավարությունն այժմ» խորագրով մեկշաբաթյա արշավը՝ նվիրված Եվրոպայի

Ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին դաս» միջոցառումը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Այս տարի 12-րդ դասարանը կավարտեն շուրջ 21 հազար, իսկ 9-րդ դասարանը`

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ «Թանգարանների միջազգային օրը»՝ մայիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Չարենց-Կոմիտաս առնչություններն արտացոլող այս ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 28-ը։

Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 9-15-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում: Մրցույթին մասնակցել է 16 երկրի 116 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Սոնա Սաղեյանը («Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան), Լեոնիդ Ասատրյանը («Քվանտ» վարժարան,

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 17-21-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ փառատոնը: Այս տարի հոբելյանական փառատոնի մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը. կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում:

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանում նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը: Այս օրը խորհրդանշական է որպես Երևանի պետական համալսարանի հիմնադրման օր: 103 տարի առաջ Երևանի համալսարանի հիմնումը քաղաքացիական գիտակցության ձևավորման կարևոր երաշխիքներից էր: Այդ գիտակցությունը կրողներն ու ձևավորողները, պահպանողներն ու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում անցկացվելիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար կազմակերպել էր մրցույթ՝ «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով: Մրցույթի նպատակն էր նպաստել բռնցքամարտ մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների