Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ երկրներից Իռլանդիայի նախագահությամբ և Ստրասբուրգի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ հունիսի 27-ին կմեկնարկի «Ժողովրդավարությունն այստեղ, ժողովրդավարությունն այժմ» խորագրով մեկշաբաթյա արշավը՝ նվիրված Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածի հիմնադրման 50-ամյակին:

«Ժողովրդավարությունն այստեղ, ժողովրդավարությունն այժմ» արշավի մեկ շաբաթը կնպաստի տեղական, ազգային և միջազգային մակարդակով ժողովրդավարական գործընթացում երիտասարդների ակտիվ մասնակցության խթանմանը:

Արշավի նպատակն է՝

  • Քննարկել ժողովրդավարությանը խոչընդոտող առկա մարտահրավերները և դրանց ազդեցությունը երիտասարդների և հասարակության վրա,
  • Նախագծել և պլանավորել միջամտություններ, գործողություններ, նախագծեր, որոնք կխթանեն ժողովրդավարության աշխուժացումը, երիտասարդության մասնակցությունը,
  • Տոնել Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածի 50-ամյակը և անդրադառնալ երիտասարդների համար Եվրոպայի խորհրդի կարևորությանը՝ երիտասարդական քաղաքականության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խթանման գործում:

Մասնակցության համար անհրաժեշտ է հայտադիմումը լրացնել մինչև ս.թ. մայիսի 19-ը հետևյալ հղմամբ՝ https://www.coe.int/en/web/democracy-here-now/democracy-action-week:

Ստացված հայտադիմումները ԵԽ-ն փոխանցում է տվյալ երկրի պատասխանատու մարմնի պատվիրակներին ընտրելու համար: Անդամ երկրները կարող են ներկայացնել 5-10 անձից բաղկացած պատվիրակություն, որի 70%-ը պետք է լինեն մինչև 30 տարեկան երիտասարդները:

Մասնակիցը ճանապարհածախսը պետք է հոգա ինքնուրույն, հրավիրող կողմը կապահովի կացությունը և սնունդը:

Միջոցառման մանրամասներին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.coe.int/en/web/democracy-here-now/democracy-action-week:

Արշավի ավարտին կպատրաստվի գրավոր զեկույց, որում կներկայացվեն քննարկումների հիմնական արդյունքները, շաբաթվա ընթացքում հնչած առաջարկները: Այն հասանելի կլինի Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում: