Լուրեր
Հայ-չինական համագործակցություն արբանյակային պատկերների կիրառման ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բնական պաշարների նախարարության երկրի արբանյակային հեռազննման կիրառության կենտրոնի (ԵԱՀԿԿ) միջև ստորագրվել է «Արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ կունենա Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եզրափակչում

Երևանում ավարտվում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Այսօր՝ մայիսի 30-ին, կկայանան եզրափակիչ մենամարտերը, որտեղ Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ): Կիսաեզրափակչում առաջինը պայքարի է

Կայացել է «Վկայում են արխիվային փաստաթղթերը՝ նվիրվում է Եղիշե Չարենցի 125-ամյակին» խորագրով ցուցադրությունը

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Եղիշե Չարենցի անվան հուշասրահում կայացել է «Վկայում են արխիվային փաստաթղթերը՝ նվիրվում է Եղիշե Չարենցի 125-ամյակին» խորագրով նոր ցուցադրություն, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» անվանակարգի

Սուրբ պատարագ Խորանաշատում. 800-ամյա պատմություն

Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ՝ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ Մայիսի 28-ին այն հնչել է կրկին. առիթը Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակն է: Խորանաշատում՝ ադրբեջանական դիրքերից մի քանի

Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը

Մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) - Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին երկուական տարիքային խմբերում շուրջ 360 հեծանվորդ է մասնակցել: 40 կմ մրցատարածությունը տղամարդկանց

ԵՊՀ-ում անցկացվել է «Կիրառական քիմիա. էքսպո 2022»-ը

ԵՊՀ բակում Քիմիկոսի միջազգային օրվան ընդառաջ տեղի է ունեցել «Կիրառական քիմիա. էքսպո 2022» ցուցահանդեսը, որի շրջանակում Մայր բուհի բակում էին համախմբվել ՀՀ շուրջ 35 արտադրող ընկերության ներկայացուցիչներ, ավելի քան 10.000 մասնակիցներ, այդ թվում՝ 3.500 դպրոցական: Ցուցադրության ընթացքում ներկայացվել

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների քառորդ եզրափակչում մենամարտել է Չեխիայի ներկայացուցիչ Պետր Նովակի հետ և հաղթել բացարձակ առավելությամբ: Բաչկովը դուրս է

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը

ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի N 731-Ն որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը։ Արգելոցի ստեղծումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով