Լուրեր
ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհուրդը քննարկել է նոր առաջարկներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Հայաստանի համայնքներից, գիտամշակութային հաստատություններից և հասարակական կազմակերպություններից ստացված նոր առաջարկներ: Ներկայացված առաջարկները վերաբերել են տարբեր համայնքներում առկա կենսունակ,

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան: Օլիմպիադան գեղարվեստական կրթության ոլորտի կարևորագույն ուղղություններից մեկի՝ սոլֆեջոյի գծով ստուգատես-մրցույթ է, որը կիրականացվի Երևանում և ՀՀ

«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողով: Համաժողովի նպատակն է տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, հանրակրթական պետական չափորոշչի ներդրման գործընթացում միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը և խթանել մասնագիտական

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի մշակույթի նախարար Հեյդի Պուրգային

Էստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարար Հեյդի Պուրգայի հետ: Երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստան-Էստոնիա մշակութային կապերի զարգացման հարցերը՝ շեշտելով հատկապես համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիների»

Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստան- Իսպանիա հարաբերությունների զարգացումը,

Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձանները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ: Տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը։ Մեղրի

«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 24-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում (ք. Երևան, Աբովյան 16) տեղի կունենան «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս միջոցառումը միավորում է Հայաստանի