ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Տավուշում էր՝ ծանոթանալու Տավուշի բերդի պեղումների արդյունքներին և քննարկելու հետագա անելիքները։ Այցին մասնակցում էին նաև ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Հնագիտության և ազգագրության
Սեպտեմբերի 19-21-ը Ստեփանակերտում, իսկ սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և ՀՀ անկախության հռչակման 30-ամյակին։ Այն համատեղ կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա «Լյուբով Պոպովա․ ավանգարդիստը Նովինսկի ծառուղուց» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսում ներկայացված են ռուս հայտնի հեղինակի երկու անհայտ աշխատանքներ՝
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն այս տարի Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով: Կարևորելով մշակութային ժառանգության համամարդկային դերն ու նշանակությունը՝ թանգարանը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին կներկայացնի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ ազգային ավանդույթների, ուտեստների,
«Եվրոպական ժառանգության օրերի» և միջթանգարանային համագործակցության շրջանակում սեպտեմբերի 25-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդես: Ցուցահանդեսը կրում է «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագիրը և իրականացվում է Հայաստանի ազգային գրադարանի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է hայկական կինոյի վաստակաշատ և հեղինակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցը: Վարպետն իր բացառիկ համեստությամբ և պրոֆեսիոնալիզմով ստեղծել է
Սեպտեմբերի 28-ին, 30-ին և հոկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովը կանցկացնի ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված վեբինարներ՝ նախատեսված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ազգային կոնտակտային անձանց, դրամաշնորհային ծրագրերի համակարգողների և շահառուների լայն շրջանակի համար: Սեպտեմբերի 28 - «New features
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարանի» նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 24-ը կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը: Հանրությանը կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան,
Հայ-Ռուսական համալսարանում այսօր տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի կողմից հիմնադրված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնի» բացման հանդիսավոր