Լուրեր
Սպորտի ոլորտին գումար է հատկացվել միջազգային մրցաշարերին և ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության համար

ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 11-ին կայացած նիստում մեծ սպորտի ոլորտին 37 մլն դրամ հավելյալ գումար է հատկացվել Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին և մինչև տարեվերջ կայանալիք Եվրոպայի առաջնություններին Հայաստանի մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով: Գումարը հատկացվել է ՀՀ ԿԳՄՍ

Հայաստանի հավաքականների կազմերը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը

Շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները կմասնակցեն այսօր՝ նոյեմբերի 12-ին, Սլովենիայում մեկնարկելիք Եվրոպայի թիմային առաջնությանը։ 9 փուլից բաղկացած մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով: Հայաստանի հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով․ Տղամարդիկ․ Գաբրիել Սարգսյան, Հայկ Մ․ Մարտիրոսյան, Ռոբերտ

Սամբո․ Հայաստանի հավաքականը 11 մարզիկով կմասնակցի աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 12-ից 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի սամբոյի աշխարհի 2021 թվականի առաջնությունը: Մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրների ուժեղագույն մարզիկները՝ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց յոթական քաշային կարգերում: Տարվա ամենակարևոր մարզական միջոցառմանը

Մեկնարկել է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը․ կայացել են առաջին հանդիպումները

Նոյեմբերի 6-ին մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 5-րդ հոբելյանական մրցաշրջանը։ Արդեն կայացել են մրցաշարի առաջին հանդիպումները։ VBET Ա լիգայի 2021/22 թթ. մրցաշրջանի մեկնարկային տուրի առաջին խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս մրցել է «Էրեբունիի» դեմ և 95:74 հաշվով

Շարունակվում են հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերը

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի շրջանակում մեկնարկել է ֆուտզալի մրցաշարը: Մրցաշարին հայտավորվել են 14 բուհերի թիմեր: Խաղերն անցկացվում են 4 փնջերով. 1-ին և 2-րդ փնջերի խաղերը տեղի են ունենում Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում, իսկ 3-րդ և 4-րդ

Սևանիտներ. հայ գիտնականների բացահայտումը, որը կարող է լույս սփռել Սևանա լճի «ծաղկման» պատճառների վրա 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողների ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է Սևանա լճի ափամերձ և ստորգետնյա հատվածներում միկրոբիալիթների

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. կայացել են հրաձգության մրցումները

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի շրջանակում կայացել են հրաձգության տղաների և աղջիկների մրցումները, որոնց մասնակցել են 14 ԲՈՒՀ-երի թիմեր և 120 ուսանող-ուսանողուհիներ: Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Նվարդ Գաբրիելյանը Երևանի պետական համալսարանից, երկրորդ տեղը զբաղեցրել է Լիլիթ Անտոնյանը՝

Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում

Ազատոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը հաղթող է ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Եզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Չեբորդաևի հետ և 11:7 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել: