Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի շրջանակում մեկնարկել է ֆուտզալի մրցաշարը:

Մրցաշարին հայտավորվել են 14 բուհերի թիմեր: Խաղերն անցկացվում են 4 փնջերով. 1-ին և 2-րդ փնջերի խաղերը տեղի են ունենում Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում, իսկ 3-րդ և 4-րդ փնջերի խաղերը՝ «Դինամո» մարզապալատում:

Ավարտին են մոտենում անցումային խաղերը: Յուրաքանչյուր փնջում 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ փուլ: Այդ փուլում խաղերն անցկացվելու են «Դինամո» մարզապալատում նոյեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, իսկ եզրափակիչ փուլի խաղերը՝ նոյեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 14:00-ից: