Լուրեր
Ջազ համերգ՝ նվիրված Ա. Բաբաջանյանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 100-ամյա հոբելյաններին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և «Արամ Խաչատրյան» համերգասրահը ներկայացնում են ջազ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի և ԵՊԿ 100-ամյա հոբելյաններին։ Համերգը մայիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին ելույթ կունենա Հանրային ռադիոյի

«DigiCode 2021» կիրառական ծրագրավորման մրցույթին ներկայացվել է 748 հայտ, եզրափակիչ անցած 69 թիմերից հաղթող է ճանաչվել 8-ը

«Դիջիկոդ 2021» կիրառական ծրագրավորման հանրապետական 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի առաջին անգամ անցկացվել է միջազգային ձևաչափով: Հայաստանի ամերիկյան համալսարանում մայիսի 8-ին մրցույթի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նա կարևորել է մրցույթը

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Երևանի պետական համալսարանում հանդիպել է գիտական խորհրդի անդամների հետ: Վահրամ Դումանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխությունները` հոգաբարձուների խորհրդի անդամների թվի և կողմերի

Հանդիպում-քննարկում՝ Եվրոպական միության գրական մրցանակի թեկնածուների հետ

Հայաստանն առաջին անգամ ներկայացված է Եվրոպական միության գրական մրցանակի: «ԱրթԲրիջ» գրախանութ-սրճարանում տեղի է ունեցել հանդիպում գրական մրցանակի թեկնածու հայ հեղինակների, նրանց հրատարակիչների և մրցույթի հայաստանյան հանձնաժողովի անդամների հետ։ Մայիսի 7-ին կայացած հանդիպմանը ներկա

Ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորում. մամուլի ասուլիս

Մայիսի 3-ից մեկնարկել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումների ընդունման գործընթացը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

Հաստատվել են առարկայական փորձնական չափորոշիչները

Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով: Ըստ այդմ՝ հաստատվել են «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն»,

ՀԱԳ-ում կբացվի Շուշիի հայկական տպագրությանը նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն

Մայիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի «Անձեռնմխելի գրականություն» բաժնի նախաձեռնությամբ մեծ ցուցասրահում տեղի կունենա Շուշիի հայկական տպագրությանը նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն։ Կներկայացվեն Շուշիի՝ «Անձեռնմխելի գրականության» բաժնի ֆոնդերում պահվող հրատարակությունները։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։

Միջազգային կրթական և հետազոտական մրցույթ

ՌԴ «ՊՌՈՌԻՎ» մշակութային նորարարությունների, կրթական նախաձեռնությունների և ժամանակակից սոցիալական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը կազմակերպում է «2021 տարվա ուսանող» միջազգային կրթական և հետազոտական մրցույթը, որի առաջին փուլի մասնակցության վերջնաժամկետն է 2021 թվականի մայիսի 19-ը: Մրցույթի նպատակն է

Ներկայացվել են «ՌՕՔԵՄՓ կենտրոնի արդյունքները. շնորհանդես, հավաստագրերի հանձնում» միջոցառման արդյունքները

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր կայացել է «ՌՕՔԵՄՓ կենտրոնի արդյունքները. շնորհանդես, հավաստագրերի հանձնում» ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են կենտրոնի գիտահետազոտական, հրատարակչական գործունեության, մասնագիտական փորձի փոխանակման և մասնագիտական ցանցերի ստեղծման նպատակով իրականացված նախաձեռնություններն ու կենտրոնի հեռանկարային ծրագրերը։