Լուրեր
ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումների քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության և լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին: Հանդիպմանը մասնակցել են մասնագիտական կառույցների՝ ԳԱԱ պատմության, Հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտների ներկայացուցիչները, ԵՊՀ և

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1278-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական

ԿԶՆԱԿ հիմնադրամի նոր կառուցվածքը և «Դպրոցական սնունդ» ծրագրի հաշվետվությունը քննարկվել են հոգաբարձուների խորհրդի  նիստում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը: Նիստին մասնակցել են հոգաբարձուների խորհրդի անդամները, ԿԳՄՍ

Խորհրդատվական հանդիպման հրավեր՝ նախադպրոցական ծրագրեր և ծառայություններ իրականացնող հաստատությունների լիցենզավորման վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախադպրոցական կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող հաստատություններին լիցենզավորման գործընթացի վերաբերյալ իրավական խորհրդատվություն տալու նպատակով դեկտեմբերի 15-ին կազմակերպում է հանդիպում՝ հաստատությունների ներկայացուցիչների համար: Հանդիպումը տեղի կունենա Վ. Մայակովսկու անվան թիվ 7

Նախագիծ. փոփոխություններ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ներկայում ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստումն իրականացվում է նախարարության երաշխավորած կազմակերպությունների կողմից, և բոլոր

ԼՂ-ից բռնի տեղահանված 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է դպրոցներում. Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթությանը վերաբերող աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը: Ներկայացնելով ուսուցիչների աջակցության ծրագիրը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից

Կայացել է «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային փուլի մասնակիցների պարգևատրումը

Տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային փուլի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ

Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի  համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ դեկտեմբերի 8-ի N 1629-Ա հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան դեկտեմբերի 18-ին, 19-ին և 21-ին

Կայացել է Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությանը: Նրան ուղեկցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի բացման առիթով և նշել. «Ընդամենը երկու օր առաջ կառավարության նիստում ընդունեցինք