Լուրեր
Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 88-րդ թատերաշրջանը կբացվի «Անուշ» ներկայացման առաջնախաղով

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 88-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին՝ «Անուշ» ներկայացման առաջնախաղով: Ներկայացման բեմադրիչ՝ Վահե Շահվերդյան: Թատերաշրջանի բացումն այս տարի հատկանշվում է Աբելյանական 3-րդ և «Թատերական Լոռի» 25-րդ փառատոներով, որոնք միավորվել են Հովհաննես Թումանյանի

Գյումրիում իրականացվում է «Թաղիքագործության դպրոցի հիմնում Մեղվիկում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Մեղվիկ մանկապատանեկան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իրականացվում է «Թաղիքագործության դպրոցի հիմնում Մեղվիկում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Գյումրի համայնքում հիմնվել է թաղիքագործության դպրոց: Դպրոցում գործում է 3 դասարան: Դասընթացներին մասնակցում են

Հայաստանի պարի պետական անսամբլը հանդես կգա մենահամերգով

Հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը: Անսամբլի գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան, տնօրեն՝ Էրիկ Չանչուրյան:

Կմեկնարկի «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումը

Սեպտեմբերի 17-27-ը ՀՀ Տավուշի մարզում անցկացվելու է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիում, որին կմասնակցեն աշխարհի 17 երկրների 23 և Հայաստանը ներկայացնող 7 նկարիչ: «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, «Հաղարծին» վանական

Հայտարարություն. մրցույթ՝ մանկագիրների և նկարազարդողների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «iBbY Հայաստանը» հայտարարում է մանկագիրների և նկարազարդողների մրցույթ: Մրցույթի նպատակն է խթանել մանկագրության և մանկական գրքի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում: Մրցույթին կարող են մասնակցել 18 և բարձր տարիքի ստեղծագործողներ: Ծրագրի գործընկերներ են «Արևիկ» հրատարակչությունը

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ամփոփվել է «Ամառային դպրոց խոցելի խմբերի համար» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախորդ մրցութաշրջանի դրամաշնորհային ծրագրով իրականացված «Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբի երեխաների համար» ծրագիրն ամփոփվել է: Սեպտեմբերի 11-ին գրադարանի ճեմասրահում ցուցադրվել են մանկապատանեկան ստեղծագործական անվճար խմբակներ հաճախած երեխաների աշխատանքները, իսկ թատերական խմբակի պարապմունքներն ամփոփվել

Մեկնարկում է «Թատերական Գավառ» փառատոնը

Սեպտեմբերի 16-23-ը Գեղարքունիքում կանցկացվի «Թատերական Գավառ» փառատոնը: Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնի բեմից թատերասեր հանրությունը հաղորդակից կդառնա թատերարվեստի զարգացումներին, մարզում կաշխուժանա թատերական կյանքը: «Թատերական Գավառ» փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա սեպտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին, Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնում: Փառատոնի շրջանակում Երևանի, Վանաձորի

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։ Նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով նշանավոր մարզիկին, ընդգծել է, որ մշտապես հպարտանում է նրա ռեկորդներով։ «Մեր կառավարությունը