Լուրեր
«ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագիրը` նաև Հայաստանի քաղաքների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր հանձնակատարի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի (Unit for Armenia, Azerbaijan, Belarus & Eastern Partnership in EC

Լեոնկավալլոյի «Պայացների» առաջնախաղը՝ օպերային թատրոնում

Հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում կներկայացվի Ռուջերո Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերան: Դերերում. Կանիո՝ Հովհաննես Այվազյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Նեդդա՝ Նունե Բադալյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Տոնիո՝ Գեորգի Առաքելով, Բեպպե՝ Գրիգոր Աբրահամյան, Սիլվիո՝ Առնոլդ Քոչարյան

Հանրային քննարկման է դրվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և ուսումնական հաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի վարման կարգի նախագիծը։ Կարգը մշակել է ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազային կենտրոնը` տվյալների հիման վրա

Կարեն Թռչունյանը շրջայց է կատարել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր շրջայց է կատարել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Նա ծանոթացել է բուհի գործունեությանը, նյութատեխնիկական բազային ու ժամանակակից հնարավորություններին, ինչպես նաև զրուցել դասախոսների և ուսանողների

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների

2021 թվականի հունիսի 7-ին` ժամը 14:30-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին

«Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» թեմայով կլաստերային քննարկում

Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը և Գերմանական տնտեսական միավորումը երեկ կազմակերպել էին «Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» թեմայով կլաստերային քննարկում, որին մասնակցել են պետական գերատեսչությունների, բուհերի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել և միավորել վերոնշյալ

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոն՝ Սյունիքում և Արցախում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 5-ը Սյունիքում և Արցախում իրականացնում է «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնը: Փառատոնը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան

Տեղի է ունեցել ԿԶՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար, խորհրդի նախագահ Վահրամ Դումանյանը: ԿԶՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են պատասխանատուներ ԿԳՄՍՆ-ից

Երիտասարդների միջազգային օրը Կապանում. հարցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կապանի քաղաքապետարանի և մի շարք կազմակերպությունների սերտ համագործակցությամբ՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանում այս տարվա ընթացքում շարունակաբար իրականացվելու են բազմաթիվ նախաձեռնություններ և միջոցառումներ: Երիտասարդական միջոցառում է նախատեսված նաև Երիտասարդների միջազգային