Լուրեր
«Դասավանդում հանուն հաջողության» համաժողով՝ անգլերեն դասավանդող ուսուցիչների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած «Դասավանդում հանուն հաջողության» խորագրով երկօրյա համաժողովի բացմանը՝ նախատեսված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի ընծայաբերմամբ մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Այդ նշանակալի իրադարձությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, բարերարներ, Մատենադարանի՝ տարբեր տարիների նվիրատուներ։

Քննարկվել են Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակում կողմերը քննարկել են Թուրքմենստանում

«ԳԱԿ մշակութային խաչմերուկ». մասնակցության հրավեր արտերկրի արվեստագետների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնն (ԳԱԿ) իրականացնում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. արվեստագետների ստեղծարար կացության ծրագիրը»: Ծրագրին կարող են մասնակցել Վրաստանի, Իրանի, Շվեյցարիայի, Իտալիայի և Ֆրանսիայի

Մեկնարկում է «Դպրոցական լավագույն  մինի այգի» չորրորդ մրցույթը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցության» հիմնարկի հետ համատեղ, մեկնարկում են «Դպրոցականի հետ համատեղ լավագույն

Ուսման հնարավորություն Սլովակիայում

Սլովակիայի Հանրապետության ազգային կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ ուսանողներին, ասպիրանտներին, համալսարանի դասախոսներին, հետազոտողներին և արվեստագետներին 2024-2025 ուսումնական տարվա համար: Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանների, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է www.stipendia.sk և

Համագործակցության նոր եզրեր՝ բարձրագույն կրթության և երիտասարդության ոլորտներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի պատասխանատու Յան Մըքջինիթիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման առանցքում երիտասարդական քաղաքականությանն ուղղված և բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն էին: Նախարար

Քննարկվել են «Ակադեմիական քաղաքի» մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաքի» մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները՝ այդ թվում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ակադեմիական քաղաքի

Բրիտանական խորհրդի հետ մեր համագործակցությունը լավ արդյունքներ է գրանցում. Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի Անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության