ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնն (ԳԱԿ) իրականացնում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. արվեստագետների ստեղծարար կացության ծրագիրը»:

Ծրագրին կարող են մասնակցել Վրաստանի, Իրանի, Շվեյցարիայի, Իտալիայի և Ֆրանսիայի արվեստագետները:

Գեղագիտության ազգային կենտրոնը հրավիրում է Իրանի, Վրաստանի, Շվեյցարիայի, Իտալիայի, Ֆրանսիայի անկախ արվեստագետներին և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նախագծերի առաջարկներ ներկայացնելու և մասնակցելու ծրագրին:

Նախագծերը պետք է ներկայացնել արվեստի հետևյալ ուղղություններով՝ կերպարվեստ, թատերարվեստ, պարարվեստ, երաժշտարվեստ:

Մանրամասների համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3SZPJ8H

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 15-ն է:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել անգլերենով՝ info@nca.am էլեկտրոնային հասցեին՝ թեմայի բաժնում գրելով «NCA Cultural Crossroad 2024»:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (+374)60-83-33-83, (+374)99-52- 71-14: