Այսուհետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում կգործի սպորտային բժշկության ծառայությունների առանձնացված բաժանմունք՝ նախատեսված բոլոր մարզաձևերի ՀՀ պատանեկան, երիտասարդական և ազգային հավաքականների ներկայացուցիչների համար: Այսօր տեղի է ունեցել բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) և Իզաբելլա Յայլյանի (59 կգ) ուղեգրերը: Մարտիրոսյանն իր քաշային կարգում առաջին համարն է,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է խառը մարտարվեստի (MMA) պրոֆեսիոնալ մարզիկներ Վարշամ Գևորգյանին, Նարեկ Ավագյանին և մարզիչ Արմեն Սողոյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքրքրվել է Վարշամ Գևորգյանի՝ ադրբեջանցի Էլմար Իբրահիմովի հետ
Հրաձգության միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Էլմիրա Կարապետյանի (անձնական մարզիչ՝ Արմեն Ավագյան) մասնակցությունը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Կարապետյանն ուղեգիրը նվաճել է Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնության արդյունքների վերջնահաշվարկով՝ ատրճանակ, 10 մետր մրցաձևում: Աշխարհամասի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքների սպորտային ներուժին և ներկա գտնվելու Մալոյան եղբայրների (Լիպարիտ և Մանվել) անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցաշարին:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանն այսօր նշում է ծննդյան 60-ամյակը: Անվանի մարզիկը երկար տարիներ լավագույնս է ներկայացրել հայկական սպորտն աշխարհում և ունեցել բացառիկ նվաճումներ. նա Օլիմպիական խաղերի և աշխարհի, ինչպես նաև ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն է, ռեկորդների հեղինակ: Այժմ էլ Հոկսեն
Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում տեղի է ունեցել գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը: Գեղասահքի ֆեդերացիայի որոշմամբ` այս տարի առաջնությունը նվիրվել է գեղասահքի մարզիչ, Հայաստանի լավագույն գեղասահորդներից Սլավիկ Հայրապետյանի մայրիկի՝ Արմինե Հայրապետյանի հիշատակին: Առաջնությանը ներկա է եղել Կրթության,
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում 5 մեդալ են նվաճել: Սան Մարինոյում անցկացված մրցաշարում հայկական թիմը նվաճել է երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ: Արծաթե մեդալակիրներ են դարձել վազորդներ Էլլադա Ալավերդյանը (800 մ 2:16:10), Երվանդ Մկրտչյանը (3000 մ 8:14:46)
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 75 կգ քաշային Արման Դարչինյանը Փարիզում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել է վրացի Գեորգի Կխարաբաձեին և Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը