Լուրեր
Օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2022 թվականին 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կիրստի Նարինենին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Կողմերը քննարկել են կրթության ոլորտին առնչվող երկկողմ համագործակցության

«Մենորկա Օփեն 2022». Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը կիսել են 2-4-րդ հորիզոնականները

Իսպանիայի Մենորկա կղզում ապրիլի 20-24-ը կայացել է «Մենորկա Օփեն 2022» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ պատանի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթներ են ունեցել՝ կիսելով 2-4-րդ հորիզոնականները: Շանթ Սարգսյանն արդյունքում զբաղեցրել է

Ամփոփվել են «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման 7-րդ մրցույթի արդյունքները

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ

Նախագիծ. ՏՏ ոլորտում կսահմանվի կրթական 5 մրցանակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Համաձայն նախագծի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և

Նամականիշ՝ նվիրված ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին

Հայ-ռուսական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նոր նամականիշի մարման արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը,

Պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է

ՀՀ կառավարությունը շարունակում է 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման պետական ծրագիրը: Կառավարության ապրիլի 22-ի որոշմամբ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացվել է 241 մլն 920.5

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշար

ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 14-ին նախատեսվում է անցկացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք: Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա