Լուրեր
Ամառային սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Խուլերի հայկական սպորտային կոմիտեի ներկայացուցիչներին, ովքեր մայիսի 1-ից 15-ը Բրազիլիայի Կալիաս քաղաքում մասնակցել են ամառային սուրդլիմպիկ խաղերին և 5 բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի սուրդլիմպիկ հավաքականի կազմում ընդգրկված

Հաստատվել է դպրոցի տնօրենների վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 19 կազմակերպություն. «Նոր ժամանակների կրթություն»

Գործարկվել է «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը, որն առավել արդիական է, ֆունկցիոնալ և հարմար օգտվողների համար: Կայքը հասանելի է https://lib.armedu.am/ հասցեով։ «Պաշարների շտեմարան»-ի «Հաճախ տրվող հարցեր» և «Ուղեցույց»

Այս տարի բուհերի ընդունելության քննություններին կմասնակցի 13573 դիմորդ

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է 2022 թ. բուհերի ընդունելության քննությունների դիմում-հայտերի արդյունքները: Ըստ բանախոսի ներկայացրած տվյալների՝ նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվը աճել է. 2022 թ. դիմում-հայտ

Հայ-էստոնական փոխգործակցությունն ընդլայնվելու միտում ունի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կազմկոմիտեն ամփոփել է կատարված աշխատանքները

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ու գրեթե 95 տոկոսով ավարտվել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են առաջնության կազմակերպիչները: Հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի

Կառավարությունը հաստատել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը մայիսի 19-ի նիստում հաստատել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանի ընտրության արդյունքները: Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է 5 տարի

Ընդունելության քննությունների անցկացման համար ձևավորվել է 41 քննական կենտրոն

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2022-23 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների անցկացման նպատակով ձևավորված քննական կենտրոնների ցանկը: Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են 41 քննական կենտրոններ, որոնցից 14-ը կգործեն մայրաքաղաք Երևանում, 27-ը՝ մարզերում: Արցախում կգործի 8 քննական կենտրոն: Քննական

«Ամեն ինչ անելու ենք՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու համար». բռնցքամարտիկները վերջին մարզումներն են անցկացնում Եվրոպայի առաջնությանն ընդառաջ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ շարունակում է վերջին մարզումներն անցկացնել Օլիմպավանում՝ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ: Հավաքականի կազմում ընդգրկված 13 բռնցքամարտիկներն էլ լավ մարզավիճակում են և պատրաստ են Եվրոպայի առաջնությանը: Աշխարհի գործող փոխչեմպիոն, գերծանր քաշային Դավիթ Չալոյանն ասում