Լուրեր
ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի ուսուցիչները կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել՝ ըստ գտնվելու վայրի

Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի կամավոր ատեստավորմանը մասնակցելու նպատակով հայտագրված ուսուցիչներն անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենան ատեստավորման քննությանը մասնակցել տվյալ պահին իրենց գտնվելու վայրին մոտ քննական կենտրոններում: Ուսուցիչներն այդ մասին պետք է տեղեկացնեն՝ նամակ

Նախադպրոցական կրթության համակարգի զարգացմանը նպաստող միկրոծրագրերի մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում սկսել է նախադպրոցական կրթության ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակը նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության մեծացումն է: Այն նախատեսում է մրցութային հիմունքներով

ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը

2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը:

Աշտարակում քննարկվել է ակադեմիական քաղաքի կոնցեպտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ քննարկվել է ակադեմիական քաղաքի կոնցեպտը: Կառավարության ղեկավարին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ

«Առանձնացրել ենք վարչական գործառույթները` տնօրենին տալով ժամանակ` բովանդակային գործառույթներն ավելի լավ իրականացնելու». Ժ. Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության, ֆինանսական և իրավաբանության ոլորտային պատասխանատուներին: Քննարկվել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտնող «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով

Հայ-սերբական համագործակցության հեռանկարներն ընդլայնվում են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և մշակույթի նախարարի խորհրդական Վուկ Ռադուլովիչին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը

«Լավագույնը՝ պատմության մեջ». ամփոփվել է գիտության և արվեստի «STARMUS VI» միջազգային փառատոնը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ամփոփվել է գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնը, որը միավորել էր աշխարհահռչակ գիտնականներին, տիեզերագնացներին, երաժիշտներին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներին և նպատակ ուներ ոգեշնչելու ու կրթելու տեխնոլոգիական ոլորտի նոր սերնդին: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ներկա

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն․ Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել, Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 7:1 հաշվով առավելության հասնելով սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։ Մինչ այդ Ամոյանը երկու սփոփիչ գոտեմարտ է անցկացրել, որտեղ նախ

Երևանի թիվ 170 ավագ դպրոցն անվանակոչվել է ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անվամբ

Երևանի թիվ 170 ավագ դպրոցն այսուհետ կրելու է 20-րդ դարի հայազգի ականավոր գիտնական, խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, աշխարհում առաջին լուսագնացների և մարսագնացների ստեղծող, ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի անունը: Դպրոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը,