Լուրեր
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման նախագծման համար կհատկացվի 24 մլն դրամ

2023 թվականի ապրիլին Հայաստանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ՀՀ կառավարության որոշմամբ 24 մլն դրամ գումար է հատկացվելու «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար: Եվրոպայի առաջնության շրջանակում նախատեսվում է «Կիլիկիա» մարզադահլիճը

Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի նիստում քննարկվել են առաջիկա անելիքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման, այդ թվում առաջնահերթաբար կրթության և մշակույթի ոլորտներում Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի

Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Սերբիայում կայացած աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ և

ԿԳՄՍՆ դրամաշնորհի շրջանակում Գորիսի պետական համալսարանում ընթանում են անվճար մասնագիտական դասընթացներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական

Հաստատվել է բուհերի 2023/2024 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը. դիմորդը կարող է քննություն հանձնել երկու անգամ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի

Հետաձգվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարն անորոշ ժամանակով հետաձգվել է՝ պայմանավորված 2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակով: Մրցաշարի անցկացման ժամկետների վերաբերյալ

Հայտնի են 2022 թվականի 3-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի 3-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը: Ըստ այդմ՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը՝

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի առաջնությունից վերադարձել է 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով

«Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորել են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականին, որը Սերբիայում մասնակցում էր աշխարհի առաջնությանը: Աշխարհի արդեն քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին և հավաքականի մյուս անդամներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի