Լուրեր
1 միլիարդ 354 միլիոն ՀՀ դրամ՝ գիտական սարքերի ձեռքբերման համար

Գիտության ոլորտում ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար 15 կազմակերպությունների տրամադրվել է աննախադեպ մեծ գումար: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. նոյեմբերի 30-ի N 1996-Ա/2 հրամանով հաստատվել է հունիսին հայտարարված գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն

Մատենադարանում կայացել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդեսը

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր տեղի է ունեցել Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը,

ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը մշակում է Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ գործիքների կիրառության նոր մոդելներ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիան մշակում է Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ (աշխարհագրական տեղեկատվական համակարգեր) գործիքների՝ մի շարք ոլորտներում կիրառության նոր մոդելներ: Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ գործիքների հիման վրա մշակվել են մակերևութային ջրային ռեսուրսների

Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացված եզրակացություններ

Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացված եզրակացություններ:

Սևանիտներ. հայ գիտնականների բացահայտումը, որը կարող է լույս սփռել Սևանա լճի «ծաղկման» պատճառների վրա 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողների ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է Սևանա լճի ափամերձ և ստորգետնյա հատվածներում միկրոբիալիթների

Ստորագրվել է ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ ԳԱ-ի միջև գիտական համագործակցության միջոցառումների ծրագիրը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել նախագահության ընդլայնված նիստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակության մասնակցությամբ: Նիստին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը,

Հայաստանը կդառնա ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացված անդամ

Կառավարության՝ նոյեմբերի 4-ին կայացած նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միու­թյան միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջար­կությունը: Ծրագիրը նախատեսված է 2021-27 թվականների համար:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին: Ռուսական կողմի պատվիրակության կազմում

«Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարանները հասանելի են հայ գիտնականներին

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և գիտատեխնիկական տեղեկատվության և վերլուծության «Elsevier» հրատարակչական ընկերության միջև կնքվել է «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարաններին բաժանորդագրության մասին համաձայնագիր: Հոկտեմբերի 13-ից սկսած` մեկ տարի ժամկետով, հայ գիտնականները կարող են օգտվել «Reaxys Base» և