Լուրեր
Գիտության փառատոնի մրցանակակիրն արժանացել է ԱՄՆ Regeneron ISEF 2026 միջազգային մրցույթի 3-րդ կարգի մրցանակի

ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղի ունեցած Regeneron ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ

Բրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացը

Մեկնարկել է Բրազիլի Դաշնային Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների փոխանակման (PEC-G) և պորտուգալերենը որպես օտար լեզու ուսանելու (PEC-PLE) ծրագրերի 2027 թ․ ընդունելությունը։ PEC-G և PEC-PLE ծրագրերը Բրազիլի համալսարաններում օտարերկրյա ուսանողների փոխանակման

Կայացել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման արարողությունը

Վաղարշապատում այսօր տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության այլ անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներ: Ներկա է եղել նաև

Թանգարանների միջազգային օր. պարգևատրվել են ոլորտի մի խումբ աշխատակիցներ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքի համար պարգևատրվել են նախարարության մեդալով, պատվոգրերով

Քննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է երիտասարդության ոլորտի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է միջնաժամկետ

Այց «Հին Խնձորեսկ» և ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցներ

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են նաև «Հին Խնձորեսկ» և ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցներ։ Նախորդ տարվանից մեկնարկել են Խնձորեսկի հնավայրի բարեկարգման աշխատանքները։ Իրականացվել են մաքրման, բարեկարգման,

Ժաննա Անդրեասյանն այցելել է Սյունիքի մարզի երիտասարդական կենտրոններ

Վերիշենի երիտասարդական կենտրոնում այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջև։ Եռակողմ հուշագրի նպատակն է պետության, տեղական ինքնակառավարման մարմնի և քաղհասարակության համագորակցությամբ երիտասարդական

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվում է Արհեստների միջազգային փառատոնը

Մեղրիում մեկնարկել է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը կրող Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը, որին մասնակցում են շուրջ 20 արհեստագործ վարպետ Հայաստանից և 24 վարպետ՝ ԱՊՀ անդամ երկրներից, Վրաստանից ու Իրանից: 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրին երկօրյա միջոցառումների ծրագրի