Լուրեր
ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է

Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառում. Կառավարության որոշումը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատվել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման անցկացման կարգը, որն ուղղված է հեծանիվները՝ որպես երթևեկության միջոց, առավել ակտիվ օգտագործելուն: Ծրագրի շրջանակում ուսումնական հաստատությունների ուսանողները, աշխատակիցները և

Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Տոնական օրվա միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

2029 թվականին Հայաստանում նախատեսված ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային: Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ անհետաձգելի է համարվել Վանաձորում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման, վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային

Ազատ ոճային ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 71 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Աթենքում անցկացված ըմբշամարտի աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարում գոտեմարտել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարուխ Ջումանզարովի հետ և

Երևանում ավարտվել է Եվրոպայի վոլեյբոլի Մ16 տարեկանների առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ն անցկացվել է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը, որին 16 երկրի շուրջ 500 մարզիկ է մասնակցել: Եվրոպայի Մ16 առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Իտալիայի

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը՝ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը երկամարտի 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Տղաների թիմը լավագույնն է ճանաչվել՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի արդյունքում: Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են Գրիգոր